ТАСС-ը տեղեկացնում է, որ Ստամբուլում ավարտվել են բանակցությունները Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև։ Բանակցությունների երկրորդ փուլն սկսվել է նախատեսվածից ավելի քան 1,5 ժամ ուշ, ընթացել է ռուսերենով ու տևել մեկ ժամից ավելի։ Ռուսաստանի և ՈՒկրաինայի միջև ուղիղ բանակցությունների երրորդ փուլը ևս կանցկացվի Ստամբուլում։               
 

«ՈՒրախ ենք, որ մեր ընկերոջ ստեղծած ծաղիկը պետք է ջրենք, աճեցնենք, փոխանցենք ձեզ՝ սիրելի երիտասարդներ»

«ՈՒրախ ենք, որ մեր ընկերոջ ստեղծած ծաղիկը պետք է ջրենք, աճեցնենք, փոխանցենք ձեզ՝ սիրելի երիտասարդներ»
21.05.2016 | 14:27

«Արտ Ֆեստ» միջազգային երիտասարդական բաց փառատոնն այս տարի նվիրվում է ՀՀ անկախության 25 ամյակին:

Փառատոնը մրցութային բնույթի է: Մասնակցում են 16-30 տարիքային սահմանում գտնվող անհատներն ու ստեղծագործական խմբերը: Մասնագիտական հանձնախումբը դիտում է ցուցադրություններն, ընտրում լավագույն աշխատանքները և մրցանակաբաշխության օրը հանդիսավորությամբ հանձնում պատվավոր մրցանակները։
Մրցույթ-փառատոնը կմեկնարկի հունիսի 2-ից:


Փառատոնի մասնագիտական հանձնախմբի անդամ, ԵԹԿՊԻ դերասանի վարպետության դասախոս, կինոռեժիսոր Գարեգին Գրիգորյանը նշում է, որ «Արտ Ֆեստ» միջազգային փառատոնի գաղափարը տվել է Արմեն Մազմանյանը. «Արվեստում լավ գործեր թողնելու ավանդույթ կա, թեև հիմա պարոն Մազմանյանը մեզ հետ չէ, բայց մենք ուրախ ենք, որ մեր ընկերոջ ստեղծած ծաղիկը պետք է ջրենք, աճեցնենք, փոխանցենք ձեզ՝ սիրելի երիտասարդներ: Սա քննություն չէ թվանշան ստանալու համար, այլ քննություն՝ հասարակության հետ առերեսվելու և ներկայացնելու իսկապես ինքնուրույն աշխատանք»:


Փառատոնը կազմակերպում է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը, Երիտասարդ ստեղծագործողների միությունը և ԵԹԿՊԻ ՈՒսանողական թատրոնը՝ ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:

Դիտվել է՝ 2014

Մեկնաբանություններ